Լեհաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Արթուր Բորուցը մեկամյա պայմանագիր է կնքել «Լեգիայի» հետ, որի կազմում նախկինում ևս հանդես է եկել: Այս մասին հայտնել է ակումբի պաշտոնական էջը:
2005 թ-ին Բորուցը տեղափոխվել է «Սելթիկ», որտեղից սկսվել է միջազգային կարիերան: Հանդես է եկել «Ֆիորենտինայում», «Բոուրնմուտում», «Սաութհեմփթոնում» և այլ ակումբներում:
Ավարտված մրցաշրջանում Բորուցը ոչ մի րոպե չի անցկացրել խաղադաշտում: