«Արսենալը» սոցցանցերում վերհիշել է, թե ինչպես թիմի հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը վնասեց գավաթը հաղթանակը տոնելու ժամանակ:
«Ինչպե՞ս նշել մեր 14-րդ Անգլիայի Գավաթը: Համբուրել տիտղոսը, վնասել ու բարձրացնել:Սիրում ենք Օբամեյանգին»,-գրված է լոնդոնցիների թվիթերյան էջում:
«Հենց այդպես էլ անում ենք»,-պատասխանել է Օբամեյանգն ու գավաթի և ծիծաղող էմոջիներ կցել:
Հիշեցնենք, որ Անգլիայի Գավաթի եզրափակչում «Արսենալը» հաղթել էր «Չելսիին»: