Անգլիական «Լեսթերի» կիսապաշտպան Ադրիեն Սիլվան մոտ է Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելուն:
«Спорт-Экспресс»-ի հաղորդմամբ, 31-ամյա կիսապաշտպանի հետ մոսկովյան ակումբը սկսել է բանակցությունները: Հաղորդվում է, որ անգլիական ակումբը մոսկովյան թիմի առաջին առաջարկը մերժել է:
Սիլվայի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թ.:
Վերջին 2 մրցաշրջանը Սիլվան վարձավճարով անցկացրել է «Մոնակոյի» կազմում: Նախորդ մրցաշրջանում անցկացրած 22 խաղում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ: