«Ուոթֆորդի» ավագ Տրոյ Դինին կարիերան կարող է մնալ Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Daily Mail-ը գրում է, որ նրա ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմը»։ «Ուոթֆորդը» պատրաստ է բաց թողնել Դինիին իր բարձր աշխատավարձի պատճառով։
Հաղորդվում է, որ խոսքը 32-ամյա ֆուտբոլիստին վարձակալելու մասին է։ «Խթանները» դեռևս կապ չեն հաստատել ֆուտբոլիստի հետ։
Հիշեցնենք, որ «Ուոթֆորդը» ԱՊԼ-ի 2019/20 թվականների խաղարկության արդյունքում լքեց առաջնությունը և մյուս տարի խաղալու է Չեմպիոնշիփում։