«Յուվենթուսը» հետաքրքրվծ է «Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլի ծառայություններով, հաղորդում է Corriere Torino-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերը կարող է արժենալ 35-40 միլիոն եվրո: Հաղորդվում է, որ 26-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը հիանալի տարբերակ կարող է լինել Մաուրիցիո Սարիի համար:
Դե Պաուլը նաև Պաուլո Դիբալայի հայրենակիցն է, ինչը կարող է նպաստել խաղադաշտում միմյանց ավելի լավ հասկանալուն:
Ա սերիայի 2019/20 թվականների խաղարկությունում դե Պաուլը մասնակցել է 34 հանդիպման ու դարձել 7 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: