Իսպանական «Լեգանեսը» նոր գլխավոր մարզիչ ունի։
Ակումբի պաշտոնական կայքի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել Խոսե Լուիս Մարտին։
Մարտին իր մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է «Տեներիֆեն», «Դեպորտիվոն» և «Ժիրոնան»։
Հիշեցնենք, որ Լա լիգայի 2019/20 թվականների մրցաշրջանի արդյունքում «Լեգանեսը» 18-րդ տեղը զբաղեցրեց ու լքեց Պրիմերան։ Մյուս մրցաշրջանում «Լեգանեսը» հանդես է գալու Սեգունդայում։