Ռուսական «Զենիթի» նորեկ Դեյան Լովրենն իր առաջին մարզումն է անցկացրել Սանկտ-Պետերբուրգը ներկայացնող թիմում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Բացի այդ, 31-ամյա խորվաթ պաշտպանը զբոսնել է քաղաքում, զրուցել «Զենիթի» գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակի հետ և ծանոթացել իր նոր խաղընկերներին:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստը 3 տարվա պայմանագիր է ստորագրել ռուսական ակումբի հետ: