«Չելսիի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջոն Թերին, որը ներկայումս «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզչի օգնականն է, կարող է գլխավորել «Բորնմութը»:
Goal.com-ը տեղեկացնում է, որ 39-ամյա մասնագետը բանակցություններ է վարում «Բորնմութի» հետ: Դրանք մտել են վերջնական փուլ:
Ջոն Թերիի՝ «Բորնմութի» գլխավոր մարզիչ նշանակվելու մասին կարող են հայտարարել առաջիկա ժամերին:
Հիշեցնենք, որ «Բորնմութը» ԱՊԼ-ի 2019/20 թվականների խաղարկության արդյունքում զբաղեցրեց 18-րդ տեղն ու հաջորդ մրցաշրջանում խաղալու է Championship-ում: