ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն փոփոխություն է կատարել այս տարվա Եվրագավաթների անցկացման ձևաչափում:
Չեմպիոնների և Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ հանդիպումներից սկսած, ֆուտբոլիստների ստացած դեղին քարտերը կչեղարկվեն: Դրանք ազդեցություն չեն ունենա նաև մյուս փուլերում:
ՈՒԵՖԱ-ն այս քայլով փորձել է մեղմել այն բարդ հետևանքները, որոնք կարող են առաջանալ մրցաշարերի անցկացման ձևաչափը փոփոխելուց հետո:
Ըստ պատկան մարմինների, դա հնարավորություն կտա դանդաղեցնել կորոնավիրուսի համավարակի տարածումը: