Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին խոսել է «Միլանում» ունեցած իր մրցելույթների մասին, տեղեկացնում է Football Italia-ն:
«Իհարկե, բարդ որոշում էր: «Միլանը» մեր գլխավոր մրցակիցներից մեկն էր:
Թուրինյան ակումբում որոշ խնդիրներ էին ծագել և ես որոշեցի փոխել ակումբս:
Այդ քայլը մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա: Ես ավելի կշռադատված դարձա: Այնտեղ ես հասկացա, որ իմ հոգին պատկանում է «Յուվենտուսին»:
Թուրին վերադարձը ժամանակի հարց էր միայն»,- ասել է Բոնուչին:
Հիշեցնենք, որ պաշտպանը «Միլան» էր տեղափոխվել 2017 թվականին: