«City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի և ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի միջև այսօր հուշագիր է ստորագրվել:
Հուշագրի շրջանակում «ԲԿՄԱ» ֆուտբոլային թիմը պարտավորվում է մեկ տարվա ընթացքում անհատույց կրել թիմի շապիկները հիմնադրամի տարբերանշանով (լոգոյով):
Հուշագրի նպատակը հանրությանը «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի գոյության և գործունեության վերաբերյալ իրազեկելը, հիմնադրամի ճանաչելիությունը բարձրացնելն ու հանրության շրջանում բարեգործության մշակույթի զարգացմանը նպաստելն է։