«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթուեյթը կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ կատալոնական ակումբը ցանկանում է վաճառել Բրեյթուեյթին: Նա կարող է «Վեսթ Հեմ» տեղափոխվել:
Տրանսֆերը կարող է անգլիական ակումբին արժենալ 20 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Բրեյթուեյթը «Բարսելոնա» է տեղափոխվել այս տարվա փետրվարին: