«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը, որը վարձակալությամբ խաղում է «Սևիլիայում», կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Sky Sports-ը տեղեկացնում է, որ «Էվերթոնից» բացի իսպանացի պաշտպանի տրանսֆերը գնելու պայքարին է միացել նաև «Չելսին»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» ցանկանում է տրանսֆերի հանել ձախ պաշտպան Մարկոս Ալոնսոյին։
Հիշեցնենք, որ «Ռեալը» մտադիր է վաճառել Ռեգիլոնին այս ամառ։