Անգլիական «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի իր ֆավորիտին: Հիշեցնենք, որ 1/4 եզրափակչից սկսած մրցաշարն անցկացվելու է ուրիշ ֆորմատով.
«Նոր ձևաչափով 8-ի եզրափակիչը կարող է առավելություն տալ մի քանի թիմի: Մեծ նշանակություն ունի այն փաստը, որը մեկ խաղի ֆորմատով են լինելու փլեյ-օֆֆի փուլերը: Կարծում եմ, որ ֆավորիտ է այն ակումբը, որն ի սկզբանե առաջնահերթություն էր դարձրել ՉԼ-ն: Այս պահին դրանք ՊՍԺ-ն ու «Ման. Սիթին» են»,-ասել է Անչելոտին:
Հիշեցնենք, որ 8-ի եզրափակչում իրենց տեղն արդեն ունեն «Լայպցիգը», «Ատալանտան», «Ատլետիկոն» ու ՊՍԺ-ն: Մյուս մասնակիցները դեռ հայտնի չեն: