La Gazzetta dello Sport- ը հայտնում է, որ «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է վերադառնալ «Յուվենտուս»:
Երեկ իտալացի մասնագետը կտրուկ քննադատել էր միլանյան ակումբի ղեկավարությանը, խոսակցություններ կան, որ «Ինտերը» պատրաստվում է հեռացնել Կոնտեին:
«Յուվենտուսը» կարող է մարզչին հրավիրել իրենց թիմ, եթե որոշում կայացվի բաժանվել Մաուրիզիո Սարիից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոնտեն կարող է լքել «Ինտերը» այս ամառ և դա անել սեփական նախաձեռնությամբ: Եթե մասնագետը հեռանա, ակումբը կփորձի նրան փոխարինել Ալեգրիով, ով նախկինում Կոնտեին փոխարինել էր «Յուվենտուսում»: Բացի այդ, «Ինտերի» մարզական տնօրեն Ջուզեպե Մարոտան Ալեգրիին լավ է ճանաչում «Յուվեում» համատեղ աշխատանքից։