Կենտրոնական պաշտպան Յան Վերտոնգենը լքել է «Տոտենհեմը» և այժմ գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։ Ֆուտբոլիստը նոր տարբերակներ է փնտրում՝ կարիերան շարունակելու համար:
Լրագրող Նիկոլո Շիրան հայտնում է, որ «Ռոման» ցանակնում է 33-ամյա բելգիացու հետ պայմանագիր կնքել և արդեն սկսել է բանակցությունները պայմանագրի կնքման շուրջ:
«Գայլերի» ղեկավարությունը Վերտոնգենին առաջարկել է պայմանագիր մինչև 2022 թվականը՝ յուրաքանչյուր մրցաշրջանում 3 միլիոն եվրո աշխատավարձով: «Ռոման» պատրաստ է նաև պայմանագրում ներառել մի դրույթ, որը թույլ կտա երկարաձգել համագործակցությունը խաղացողի հետ ևս մեկ մրցաշրջանով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել ֆուտբոլիստի նկատմամբ «Աթլետիկոյի», «Ինտերի», «Նապոլիի» և «Ֆիորենտինայի» հետաքրքրության մասին: