«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 26-ամյա հայազգի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Մալաքյանը «Փյունիկի» սան է։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Արարատ-Արմենիան»։
Գոռ Մալաքյանը հանդիսանում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 18 խաղ։