Հայտնի են դարձել Ա սերիայի նոր մրցաշրջանի ժամկետները։
Այսպիսով, մրցաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերի 19-ին ու ավարտվելու է 2021 թվականի մայիսի 23-ին։
Մրցաշրջանի երկրորդ հատվածը սկսվելու է 2021 թվականի հունվարի 3-ին Սուրբծննդյան տոների ընդմիջումից հետո։ Այս մասին գրում է Football Italia-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մրցաշրջանը կարող է մեկնարկել սեպտեմբերի 12-ին։