Իտալական ՍՊԱԼ-ի գլխավոր մարզիչ Լուիջի դի Բիաջոն հեռացել է իր զբաղեցրած պաշտոնից, տեղեկացնում է Tuttosport-ը:
«Ակումբի ղեկավարների հետ պայմանավորվել էինք, որ եթե թիմը դուրս մնա Ա Սերիայից, ապա ես կհեռանամ ՍՊԱԼ-ից:
Հույս ունեի, որ կարող ենք որակյալ մրցաշրջան անցկացնել,սակայն, դա մեզ չհաջողվեց»,- ասել է Դի Բիաջոն:
Հիշեցնենք, որ Դի Բիաջոն ՍՊԱԼ-ի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել էր Լեոնարդո Սեմպլիչիին:
Հավելենք, որ ՍՊԱԼ-ը Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը: