Իտալիայի առաջնության՝ Ա Սերիայի ամբողջ մրցաշրջանի ընթացքում գրանցվել է 1154 գոլ՝ միջին հաշվով 3.04 գոլով: Սա լիգայի պատմության մեջ 4-րդ արդյունքն է:
Թոփ 5 լիգաների շարքում դա լավագույն արդյունքն է: Ա Սերիային հաջորդում են Պրեմիեր լիգան (1,034 գոլ, միջին հաշվով մեկ խաղ — 2.72), Բունդեսլիգան (982, միջին հաշվով մեկ հանդիպում — 3.21) և Լա Լիգան (942, միջին հաշվով յուրաքանչյուր խաղ — 2.48):
Լիգա 1-ում, որն ավարտվեց 28 տուրից հետո, խփվել է 704 գոլ՝ յուրաքանչյուր խաղում միջինը 2,53: