Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ամուսնացել է: Կառավարության 34-ամյա ղեկավարն այդ մասին հայտնել է Instagram-ում: Մարինի ընտրյալը դարձել է ֆին նախկին հարձակվող Մարկուս Ռայկոնենը, որի հետ նրանք հանդիպում էին արդեն 16 տարի:
«Երեկ մենք միմյանց ասացինք, որ ցանկանում ենք սա: Ես երջանիկ եմ ու շնորհակալ, որ կարող եմ կյանքս կիսել այն մարդու հետ, ում սիրում եմ: Մենք շատ բան ենք տեսել ու հաղթահարել միասին, կիսել էինք ուրախության և տխրության պահեր, աջակցել ենք իրար ամեն իրավիճակում:
Մենք միասին ենք անցկացրել մեր ամբողջ պատանեկությունը, մեծացել ու հասունացել ենք մեր սիրելի աղջկա համար: Բոլոր մարդկանցից դու ինձ համար միակն ես»,- գրել է Մարինը:
Իր կարիերայի ընթացքում 34-ամյա Ռայկոնենը հանդես է եկել ֆիննական «Իլվես» և TPV ակումբներում: Ֆուտբոլիստը 2009 թվականին ավարտել է կարիերան: