Ցինցինատիիում կայանալիք հեղինակավոր մրցաշարի հաղթող թենիսիստուհին 45 հազար դոլար ավելի պարգևատրում կստանա, քան տղամարդկանց մենապայքարի հաղթողը: Այս մասին հայտնում է Tennis World USA-ը:
Ընդ որում, մրցաշարի մրցանակային ֆոնդը, ի տարբերություն նախորդ տարվա, կրճատվել է 30%-ով: Մեծամասամբ կրճատվել է տղամարդկանց ֆոնդը:
Կանանց մրցաշարում մրցանակային ֆոնդը բաշխվելու է հետևյալ կերպ՝
Մեկնարկում պարտվելու դեպքում մարզուհին կստանա 9 հազար դոլար (700 դոլարով ավելին, քան 2019 թվականին)
Երկրորդ շրջանում պարտվելու համար՝ 14 200 $ (1400 դոլարով պակաս)
Երրորդ շրջանում պարտվելու համար՝ 22 000 $ (8330 դոլարով պակաս)
Քառորդ եզրափակչի համար՝ 43 000 $ (19 440 $ պակաս)
Կիսաեզրափակչի համար՝ 85 000 $ (48 850 $ պակաս)
Եզրափակչում պարտվելու համար՝ 172 019 $ (97 556 $ պակաս)
Տիտղոսի համար՝ 330 000 $ (214 500 $ պակաս)
Հիշեցնենք՝ Western & Southern Open մրցաշարը, որն ավանդաբար անցկացվում է Ցինցինատիուն, այս տարի կընդունի Նյու-Յորքը: Մրցաշարը նախատեսվում է անցկացնել օգոստոսի 21-ից 28-ը: