Իտալիայի Ա Սերիայի վերջին տուրում «Յուվենտուսն» ընդունեց «Ռոմային» (1-3):
Հանդիպման առաջին գոլը խփվեց 5-րդ րոպեին, որը հեղինակեց Գոնսալո Իգուայինը:
23-րդ րոպեին հյուրերը իրացրին անկյունային հարվածը և Նիկոլա Կալինիչը գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը:
Առաջին խաղակեսի վերջնամասում «Ռոման» տասնմեկ մետրանոցի իրավունք ստացավ, որը վստահորեն իրացրեց Դիեգո Պերոտին:
Երկրորդ խաղակեսի 52-րդ րոպեին Պերոտին դարձավ դուբլի հեղինակ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց այս խաղին:
Այսպիսով, «Յուվենտուսը» մնաց իր 86 միավորով և մրցաշրջանն ավարտեց առաջին հորիզոնականում: «Ռոման» իր ակտիվում ունի 71 միավոր և հանգրվանեց 5-րդ դիրքում: