«Էվերտոնը» և «Վեսթ Հեմը» հետաքրքրված են «Նյուքասլի» կիսապաշտպան Մեթյու Լոնգստաֆը ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Chronicle-ը: Հաղորդվում է, որ անգլիացի ֆուտբոլիստը մոտ օրերս, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի այս երկու ակումբներից մեկը։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Նյուքասլի» հետ ավարտվել է ուրբաթ օրը:
Նախկինում ֆուտբոլիստով հետաքրքրված էին «Շալկեն» և «Ուդինեզեն»: