Իտալական «Միլանը» պատրատվում է պայթեցնել տրասնֆերային շուկան: Սպասվում է, որ միլանյան ակումբը այս ամառ կունենա մի շարք համալրումներ: Այս մասին հայտնում է Milannews-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, առաջիկա օրերին ակումբի տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին և մարզական տնօրեն Ֆրեդերիկ Մասարան հանդիպում կունենան գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի հետ՝ քննարկելու հավանական տրանսֆերները:
Հիշեցնենք, որ Պիոլիի թիմը Ա սերիայի ընթացիկ առաջնությունում գրավեց 6-րդ տեղը՝ ապահովելով ԵԼ ուղեգիր: Այսօր կկայանան Ա սերիայի վերջին տուրի հանդիպումները: