«Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերտոնի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին կիսվել է իր կարծիքով «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի մասին:
«Կասկած չկա, որ դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիի» հիմնական զենքն է: Հնարավոր է, որ նա այս պահի դրությամբ աշխարհի լավագույն երեք ֆուտբոլիստներից մեկն է: Նրա դեմ խաղալը երբեք հեշտ չի եղել: Կևինը ինձ հիշեցնում է Սթիվեն Ջերարդին: Ինձ ամենից շատ դուր է գալիս, այն է, որ Կևինը հեշտ ուղիներ չի փնտրում, նա միշտ պատրաստ է ռիսկի դիմել: Նա ստիպում է իր մրցակիցներին վազել:
Երբ ես խաղում էի Ռայան Գիգսի հետ, և նա ստանում էր գնդակը, ես առաջ էի վազում, քանի որ գիտեի, որ նա կփորձի ինձ գտնել, և եթե դա ստացվեր, գոլ կլիներ: Դե Բրույնեի դեպքում նույնն է: Նա կարող է անցում կատարել և փոխանցում կատարել նույնիսկ դժվարին իրավիճակում», – մեջբերում է Ռունիին The Times-ը: