«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն կրկնել է Ա Սերիայի ռեկորդը մեկ մրցաշրջանում խփած առավելագույն գոլերի քանակով:
Իտալիայի առաջնության 2019/20 մրցաշրջանի եզրափակիչ տուրում, «Նապոլիի» դեմ խաղում (1-3), Չիրոն 22-րդ րոպեին խփեց իր թիմի միակ գնդակը, որը Չիրոյի 36-րդ գոլն է Ա Սերիայում:
Այսպիսով, Իմոբիլեն կրկնել է «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինի ռեկորդը, ով«Նապոլիի»կազմում 2015/16 մրցաշրջանում ևս 36 գոլ է խփել Իտալիայի առաջնությունում:
2019/20 մրցաշրջանում «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն դարձավ նաև «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր: