«Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլան, որը վարձակալությամբ խաղում է «Բավարիայում», կվերադառնա «արքայական» ակումբ։
Լրագրող Էդու Պիդալը հայտնում է, որ իսպանացի պաշտպանը կվերադառնա թիմ ու կդառնա Դանիել Կարվախալի փոխարինողը պահեստային նստարանին։
Հիշեցնենք, որ «Ռեալը» վաճառեց Աշրաֆ Հակիմիին «Ինտեր», ինչից հետո նոր մրցաշրջանում Կարվախալին նաև փոխարինող է պետք։
Օդրիսոլան խաղում է «Բավարիայում» հունվարից։