ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան կարիերան կարող է շարունակել «Միլանում»: Այս մասին տեղեկացնում է հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
Նշվում է, որ 35-ամյա պաշտպանը առաջիկայում բուժզննում կանցկացնի միլանյան ակումբում:
Հիշեցնենք, որ Տիագո Սիլվան մինչև 2012 թվականը հանդես է եկել միլանյան ակումբում:
Հավելենք, որ Ֆրանսիայի ավարտված մրցաշրջանում Սիլվան մասնակցել է 21 հանդիպման: