Forbes-ը հրապարակել է ամենաթանկարժեք սպորտային ակումբների ցանկը։
Այն գլխավորում է ամերիկյան ֆուտբոլի ամերիկյան ակումբ «Դալլասը»։ Նրա արժեքը գնահատվում է 5,5 միլիարդ դոլար։ 2-րդ տեղում է բեյսբոլի ամերիկյան «Յանկիս» ակումբը 5 միլիարդ դոլարով։ Եռյակը եզրափակում է «Նյու Յորք» բասկետբոլյան ակումբը 4,6 միլիարդ դոլարով։
Տասնյակում են նաև ֆուտբոլային երեք ակումբներ։ «Ռեալ Մադրիդը» 4,24 միլիարդ դոլարով 6-րդ տեղում է։ «Բարսելոնան» 8-րդն է 4,02 միլիարդով։ «Մանչեսթեր Յունայթեդը» եզրափակում է լավագույն տասնյակը՝ 3,81 միլիարդով։
Լավագույն տասնյակը՝
1. «Դալլաս» (ԱՄՆ, ամերիկյան ֆուտբոլ) — 5,5 միլիարդ դոլար,
2. «Յանկիս» (ԱՄՆ, բեյսբոլ) — 5 միլիարդ,
3. «Նյու Յորք» (ԱՄՆ, բասկետբոլ) — 4,6 միլիարդ,
4. «ԼԱ Լեյքերս» (ԱՄՆ, բասկետբոլ) — 4,4 միլիարդ,
5. «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» (ԱՄՆ, բասկետբոլ) — 4,3 միլիարդ,
6. «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա, ֆուտբոլ) — 4,24 միլիարդ,
7. «Նյու Ինգլենդ» (ԱՄՆ, ամերիկյան ֆուտբոլ) — 4,1 միլիարդ,
8. «Բարսելոնա» (Իսպանիա, ֆուտբոլ) — 4,02 միլիարդ,
9. «Նյու Յորք Ջայենտս» (ԱՄՆ, ամերիկյան ֆուտբոլ) — 3,9 միլիարդ,
10. «Манчестер Юнайтед» (Անգլիա, ֆուտբոլ) — 3,81 միլիարդ։