ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն արձագանքել է «Լիոնի» հետ խաղում տարած հաղթանակին (0-0, 11-մետրանոց հարվածաշարը՝ 6-5):
«Լիգայի վերջին Գավաթը մերը կլինի․․․Հիանալի աշխատանք ողջ թիմի կողմից։ Մեկ շաբաթվա մեջ մեր երկրորդ տիտղոսը»,-գրել է ֆուտբոլիստը։
Հարձակվողը վնասվածքի պատճառով չէր մասնակցել ուրբաթ օրը կայացած խաղին։
Լիգայի Գավաթը պատմության մեջ վերջինը կդառնա։ Մյուս մրցաշրջանից Ֆրանսիայում այն չի անցկացվի։