«Բարսելոնան» այսօր մարզում է անցկացրել։
Ընդհանուր խմբի հետ մարզման մի մասին մասնակցել են հարձակվող Անտուան Գրիզմանն ու կիսապաշտպան Ուսման Դեմբելեն։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Նապոլիի» հետ պատասխան խաղը կատալոնացիները պետք է անցկացնեն օգոստոսի 8-ին։ Իտալիայում կայացած առաջին խաղն ավարտվել է 1-1 հաշվով:
Գրիզմանը հուլիսի 12-ին մկանային վնասվածք էր ստացել։ Դեմբելեն վնասվածք էր ստացել փետրվարին ու պետք է ապաքինվեր օգոստոսի 12-ին։