«Դժվար սկիզբ էր, արագ գոլ բաց թողեցինք։ Եթե ես ինչ-որ բան գիտեմ այս խաղացողների մասին այն է, որ նրանք չեն հանձնվում։ Մենք, հավանաբար, լավագույն 30 րոպեները խաղացինք ակումբը գլխավորելուցս հետո։ Հպարտանում եմ, որ ներկայացնում եմ այս ֆուտբոլիստներին ու այս ակումբը։
Մեզ համար սա կրկնակի պարգև էր։ Կարևոր էր, որ այս թիմը հանդես գար եվրագավաթներում։ Մենք բոլորս արեցինք սա, դրա համար էլ երջանիկ եմ։ Խաղացողները սպառված էին։ Նրանք ահռելի ջանքեր էին գործադրել՝ չնայած կորոնավիրուսին։ Պահել էին մարզավիճակն ու ուրախ եմ նրանց համար։
Օբամեյանգը գիտի՝ ես ինչ եմ մտածում իր մասին։ Ուզում եմ թիմը նրա շուրջ կառուցել։ Կարծում եմ՝ նա ուզում է մնալ, ու հարցը միայն գործարքն ավարտելն է։
Կարծում եմ՝ նման պահերը նրան կօգնեն գիտակցել ու հավատալ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, ու նա այդ ամենի մի մեծ մասն է կազմում։ Բոլորը ակումբում նրան սիրում են։ Հուսով եմ՝ նա մեզ հետ կմնա»,-Արտետայի խոսքերն է փոխանցում BBC-ն։
Պայմանագիրը կերկարաձգի՞։
-Կարծում եմ՝ այո,- պատասխանել է Արտետան։