Դորտմունդի «Բորուսիայի» սպորտային տնօրեն Միխայել Ցորկը հայտնել է, որ ակումբն ուրախ կլիներ իր շարքերում պահել կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին:
«Ջեյդոնը պոտենցիալ ունեցող հիանալի ֆուտբոլիստ է, որը ես երբեք չեմ տեսել նրա տարիքի խաղացողի մոտ: Ուրախ կլինեմ, եթե նա մյուս մրցաշրջանում մեզ հետ մնա: Եվ այս փուլում ամեն ինչ հենց այդպես է:
Նախևառաջ, մենք պիտի փաստերից կառչենք, իսկ դրանք այնպիսին են, որ Սանչոն դեռ մինչև 2022 թվականը պայմանագիր ունի մեզ հետ»,- Ցորկի խոսքերն է փոխանցում Goal-ը:
20-ամյա Սանչոյի գլխավոր հավակնորդը ՄՅՈՒ-ն է: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Սանչոյին վաճառելու դեպքում «Բորուսիան» կփորձի ձեռք բերել «Լիոնի» ու Հոլանդիայի հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպային: