«Ռեյսինգ Փոյնթի» ավտոարշավորդ Սերխիո Պերեսի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին հայտնում է F1-ի Twitter-յան էջը։
Այսօր՝ ավելի վաղ, Չեկոյի թեստի պատասխանը եկել էր սխալով։ Նա բաց էր թողել մամուլի ասուլիսը։ Երկրորդ թեստը ցույց է տվել դրական պատասխան։
Թիմի փոխանցմամբ՝ մեքսիկացի արշավորդը իրեն լավ է զգում, չունի վտանգավոր ախտանիշներ, սակայն ինքնամեկուսացել է և հետևում է կանոններին։
Այսպիսով, Պերեսը բաց կթողնի առաջիկա հանգստյան օրերին Մեծ Բրիտանիայի Սիլվերսթոն քաղաքում կայանալիք Գրան-պրին։
Սա առաջին դեպքն է, երբ կորոնավիրուս է ախտորոշվում Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդի մոտ։