Չարենցավանի «Վանը», որը մյուս մրցաշրջանից հանդես է գալու Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում, ներկայացրել է հերթական նորեկին:
28-ամյա կիսապաշտպան Վահագն Այվազյանը այսուհետ հանդես կգա «Վանի» կազմում: Այվազյանը երկար տարիներ խաղացել է «Ուրարտուի» կազմում: Հանդես է եկել նաև Դիլիջանի «Իմպուլսի» ու Օմանի «Ալ-Նասրի» կազմում: