Երևանի «Արարատը» շարունակում է տրանսֆերային բումը: Գյումրիի «Շիրակից» այս անգամ երևանյան թիմ են տեղափոխվել Մարկո Պրլևիչն ու Ուրոշ Նենադովիչը:
Ակումբը երկուսին էլ բարի գալուստ և հաղթանակներ է մաղթել:
Հիշեցնենք, որ «Արարատի» կազմը համալրեն են նաև Էդգար Մալաքյանը, Կարեն Մուրադյանը, Հրայր Մկոյանը, Վսևոլոդ Երմակովը, Ժիրայր Մարգարյանը, Դավիթ Մանոյանը, Արտակ Եդիգարյանը, Խուան Բրավոն, Քրիստիան Խիմենեսը և Իգոր Ստանոևիչը: