Իտալական «Նապոլին» 50 մլն եվրոյով ձեռք է բերել ֆրանսիական «Լիլի» արդեն նախկին հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքները:
Ֆրանսիայում հարձակվողն անցկացրեց 1 տարի: Նախորդ մրցաշրջանում անցկացրած 38 խաղում 21-ամյա հարձակվողը դարձել է 18 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:
Ա սերիայի ընթացիկ առաջնությունում Գատուզոյի թիմը 59 միավորով 7-րդ հորիզոնականում է: