Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Շկոդրան Մուստաֆին խոսել է իր հասցեին հնչած քննադատությունների մասին, հաղորդում է Daily Mail-ը:
«Հասկանում եմ, որ սխալներ եմ թույլ տվել: Կարող եմ ընդունել կոշտ քննադատությունը, բայց վիրավորանքները՝ երբեք:
Չի կարելի ինձ մեղադրել ակումբի բոլոր անհաջողությունների մեջ: Նրանք իսկական անհաջողակներ են»,-ասել է Մուստաֆին:
Հիշեցնենք, որ «Արսենալի» պաշտպանը ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում մասնակցել է 15 հանդիպման:
Հավելենք, որ Մուստաֆիի ծառայություններով հետաքրքրված է «Գալաթասարայը»: