Թուրքական արմատներով գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը ևս մեկ տարի կմնա «Արսենալում», հայտնում է խաղացողի գործակալը:
Օզիլի պայմանագիրը նախատեսված է մինչև մյուս ամառ: ԱՊԼ-ի ավարտված առաջնությունում անցկացրած 23 խաղում Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը դարձել է 1 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:
«Չեմ կարծում, որ Մեսութն առաջիկա մեկ տարում կլքի Լոնդոնը: Նա կմնա «Արսենալում»:
90 տոկոսով երաշխավորում եմ, որ պայմանագրի ավարտից հետո նա կհեռանա այստեղից: Հնարավոր է՝ կարիերան շարունակի Ասիայում»,-ասել է գործակալը: