«Բարսելոնան» հարցում է ուղարկել «Մանչեսթեր Սիթի» պաշտպան Էրիկ Գարսիայի տրանսֆերը գնելու հնարավորության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:
19-ամյա Գարսիան կապտանռնագույնների սան է, իսկ նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է մյուս տարվա ամռանը, և այդ ժամանակ ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակով կարող է հեռանալ թիմից: Դա կթեթևացնի կատալոնացիների առաջադրանքը, որոնք լավագույն ֆինանսական վիճակում չեն գտնվում:
Ինքը Գարսիան նույնպես նորից կատալոնական ակումբի մասը դառնալու ցանկություն ունի: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է ԱՊԼ 13 խաղի, բայց արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: «Մանչեսթեր Սիթի» Գարսիան տեղափոխվել է 2017 թվականին: