Գերմանական «Բայերը» կպայքարի «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանային գնելու համար, տեղեկացնում է Bild-ը:
Գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Պետեր Բոսը ցանկանում է իր թիմում տեսնել 24-ամյա դարպասապահին:
Նշվում է, որ «Բայերը» 20 միլիոն եվրո է պատրաստ վճարել Օնանայի համար:
Հիշեցնենք, որ Օնանային իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Չելսին»:
Նրա պայմանագիրն ամստերդամյան ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը: