«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոն մոտ է «Տորինոն» գլխավորելուն:
Թուրինցիները 52-ամյա իտալացուն 2 տարվա պայմանագիր են առաջարկել: Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Դրա հետ մեկտեղ Ջամպաոլոյի պայմանագիրը «Միլանի» հետ՝ մրցաշրջանում 2 մլն եվրո աշխատավարձով, առաջվա պես գործում է մինչև 2021 թվական:
37-րդ տուրից հետո «Տորինոն» Մորենո Լոնգոյի գլխավորությամբ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 16-րդ տեղում է: