Թուրինի «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիռլոն ստանձնել է ակումբի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մ-23 տարեկանների թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Պիռլոն փոխարինել է Ֆաբիո Պեկյուին:
Թիմը հանդես է գալիս Սերիա C-ում: Այս մրցաշրջանում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը, իսկ գավաթի խաղարկությունում հաղթել է: «Յուվեն» Պիռլոյին դիտարկում է նաև առաջին թիմի մարզչի պաշտոնում:
Պիռլոն թուրինյան ակումբում խաղացել է 2011-ից 2015 թթ-ին:
UFFICIALE | @Pirlo_official è il nuovo allenatore della #Under23!
Welcome 🔙, Coach Pirlo!➡️ https://t.co/nJTwph9VuF pic.twitter.com/voyxO4q9Yi
— JuventusFC (#Stron9er 🏆🏆🏆🏆🏆🏆🏆🏆🏆) (@juventusfc) July 30, 2020