Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բարսելոնայի» և «Նապոլիի» միջև պատասխան խաղը կարող է չկայանալ Իսպանիայում:
RAC1-ը հայտնում է, որ ՈՒԵՖԱ-ն մտադիր է խաղը տեղափոխել Պորտուգալիա, որտեղ կկայանան գլխավոր եվրագավաթային մրցաշարի հանդիպումները՝ 1/4 եզրափակչից սկսած: Նման որոշման պատճառը Կատալոնիայում էպիդեմիայով պայմանավորված իրավիճակի հետ կապված կասկածներն են:
Կազմակերպությունը հարցում է ուղարկել տեղի առողջապահության նախարարություն, և խաղի անցկացման տեղը կախված կլինի այդ պատասխանից: Որոշումը կկայացվի մինչև շաբաթվա վերջ:
«Բարսելոնա»-«Նապոլի» հանդիպումը կկայանա օգոստոսի 8-ին: Ի սկզբանե որոշված էր, որ այն կայանալու է Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում: Խաղի մեկնարկը 23:00-ին է: Առաջին խաղը, որը կայացել է փետրվարի 25-ին Նեապոլում, ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: