«Նորավանք ՖԱ»-ն արդեն երկու օր է՝ սկսել է Վայք քաղաքի Արևիկ մարզադաշտի վերանորոգման աշխատանքները։
Ակումբը հենց այս մարզադաշտում է անցկացնելու իր տնային հանդիպումները:
Հիշեցնենք՝ «Նորավանքը» օրերս իր պատմության առաջին ընկերական խաղն էր անցկացրել՝ մրցելով «Վեստ Արմենիայի» հետ և 3-1 հաշվով հաղթանակ տանելով:
«Նորավանքի» գլխավոր մարզիչը Վահե Գևորգյանն է:
«Նորավանքը», որը հաջորդ մրցաշրջանից հանդես է գալու Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում, ավելի վաղ նաև ներկայացրել էր թիմի հայ և լեգիոներ նորեկներին:
Ակումբի կազմը համալրել են Սևակ Մանուչարյանը, Ալան Ցաբիևը, Դանիիլ Պոլյանսկին, Ալբերտ Արզումանյանը, Դավիթ Մարգարյանը, Վարդան Սաֆարյանը, Նորայր Նիկողոսյանը, Լևոն Տեր-Մինասյանը և Կարեն Խատուևը: