«Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը խոսել է ժամանակակից աշխարհում ռասիզմի խնդրի մասին:
«Մտածում եմ ռասիզմի մասին ու գիտեք…երբեք չի հաջողվի անել բավականաչափ բան, քանի որ տեսնում ենք, թե հիմա ամեն ինչ որքան վատ է: Չենք կարող ասել. «Օ, այս երկրում կամ այս իրավիճակում մենք բավականաչափ բան ենք անում»:
Չեմ կարծում, թե բավականաչափ բան ենք անում, որովհետև, եթե այդպես լիներ, մենք այս իրավիճակում չէինք հայտնվի, ստիպված չէինք լինի այդ մասին խոսել:
Ես հստակ դիրքորոշում ունեմ այդ հարցի վերաբերյալ, ու յուրաքանչյուրը պիտի իմանա, որ պայքարը մեկ ամսից չի անհետանալու»,- Բոատենգի խոսքերն է փոխանցում The Independent-ը: