Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի կարողացել աչքի ընկնել «Յուվենտուսի» կազմում Ա Սերիայի 37-րդ տուրի՝ «Կալյարիի» հետ խաղում (0-2):
Ա Սերիայի վերջին տուրից առաջ ռմբարկուների պայքարում Ռոնալդուն, իր ակտիվում ունենալով 31 գոլ, «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեին զիջում է 4 գնդակով:
Այս տուրում հռոմեացիների հարձակվողը գրավեց «Բրեշիայի» դարպասը (2-0)և շրջանցեց Ռոբերտ Լևանդովսկիին «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում:
Մրցաշրջանի վերջին խաղում Ռոնալդուի թիմը տանը կխաղա «Ռոմայի» հետ, իսկ Իմոբիլեի թիմը հյուրընկալվելիս կմրցի «Նապոլիի» հետ: