Մյունխենի «Բավարիան» նոր պայմանագրի շուրջ չի կարողանում համաձայնության գալ Դավիդ Ալաբայի հետ: Այս մասին հայտնում է Sport Bild-ը:
Ալաբայի գործող պայմանագիրն ավարտվում է մյուս ամռանը, իսկ ավստրիացին ցանկանում է դառնալ թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը՝ ստանալով 20 մլն եվրո աշխատավարձ: Մյունխենում չեն ցանկանում բաժանվել իրենց ունիվերսալ խաղացողից: Հանուն Ալաբայի պատրաստ են բաժանվել նաև Ալկանտարայից, սակայն այդքան մեծ գումար պատրաստ չեն վճարել:
Ալաբային ցանկանում են իրենց կազմում տեսնել «Բարսելոնան», ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը», «Չելսին» և այլ ակումբներ: