Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Ռիվալդոն կարծում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն ի զորու է մի քանի անգամ նվաճել «Ոսկե գնդակը»։
«Նեյմարին գովում են նրա համար, թե որքան կենտրոնացած է նա ֆուտբոլի վրա։ Նրա վերաբերմունքը գուցե լավ ծանոթ է ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայի վերսկսումից առաջ։
Նա արդեն 28 տարեկան է, դրա համար էլ, հնարավոր է, զգաց, որ եկել է ժամանակը, որ դառնա այն անհավանական խաղացողը, որը հեշտությամբ կարող է հավակնել 2-3 անգամ «Ոսկե գնդակ» նվաճելուն։
Խաղացողի համար հեշտ չէ բացառապես ֆուտբոլի վրա կենտրոնանալը, երբ նրա շուրջն այդքան աղմուկ կա։ Բայց Նեյմարը զուսպ է մնում ու նորություններում հայտնվում է միայն խաղադաշտում իր նվաճումների շնորհիվ։ Ինձ դա շատ է ուրախացնում։ Ես նրա մեծ երկրպագուն եմ ու ուզում եմ, որ նա աշխարհում լավագույնը դառնա։ Դա կարող է լինել, եթե նրան հաջողվի պահպանել այս նոր տրամադրվածությունը։ Հիմա նա ակնհայտ ճիշտ ճանապարհին է»,- Ռիվալդոյի խոսքերն է փոխանցում Betfair-ը։